Կրոն

  • Ի՞նչ է կրոնը
    Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

    • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի).:
    • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

    Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

  • Կրոնի ծագումը, կրոնը նախնադարում
    Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։
    Կրո­նը հին է այն­քան, որ­քան մարդ­կու­թյու­նը, և նախ­նա­դա­րյան շրջա­նից ու­նե­ցել է հա­մա­մարդ­կա­յին ու տի­ե­զե­րա­կան բնույթ: Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն`   առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի:
    Մարդը փորձեց իմանալ, թե ինչու է անձրև գալիս, կայծակ խփում, հրաբուխ ժայթքում կամ ովքեր են իր նախնիները: Պատասխան չգտնելով՝ դրանք վերագրեց նախնիներին, կուռքերին, չար ու բարի ոգիներին: Տոհմերը սովորաբար կարծում էին, թե իրենք առաջացել են որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից: Հաճախ տոհմերն իրենց կոչում էին դրանց անուններով (արծվի, աղավնու, արջի, ցուլի, կաղնու, օձի և այլն): Չհասկանալով բնական երևույթները (ձյուն, անձրև, կարկուտ, կայծակ, հեղեղ)՝ մարդն սկսեց պաշտել դրանք:
    Բնության զարթոնքը, ծառերի ծաղկումը, մահը, հիվանդությունը մարդիկ վերագրում էին բարի և չար ոգիներին: Զոհեր էին մատուցում նրանց՝ խնդրելով խնայել ու բարյացակամ լինել
    իրենց նկատմամբ: Նախնադարի մարդը կարծում էր, թե մահացածների հոգիները միշտ հետևում են իրեն, հաջողություն կամ անհաջողություն բերում: Դրա համար նրանց զոհեր էր մատուցում:
    Աստիճանաբար ձևավորվում է կրոնը: Առաջանում են սիրո, պտղաբերության, որսորդության, անասնապահության և այլ աստվածություններ:
    Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։  Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։
  • Ծանոթություն համաշխարհային կրոններին
    Կրո­նը պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կարգ­վում է՝

    1. տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ (մո­գու­թյուն, կա­խար­դու­թյուն, ոգե­պաշ­տու­թյուն, բնա­պաշ­տու­թյուն, տո­տե­միզմ, ֆե­տի­շիզմ, անի­միզմ և այլն),

    2. ազ­գա­յին կամ էթ­նի­կա­կան կազ­մա­վոր­ման կրոն­ներ (հու­դա­յա­կա­նու­թյուն, հին­դո­ւիզմ, ջայ­նիզմ, սին­տո­յիզմ և այլն),

    3. հա­մաշ­խար­հա­յին կրոն­ներ, որոն­ցից ամե­նա­տա­րած­ված­ներն են քրիս­տո­նե­ու­թյու­նը, բուդ­դա­յա­կա­նու­թյու­նը, իսլամը:

    Հա­մաշ­խար­հա­յին մեծ կրոն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում մար­դու փրկու­թյան գա­ղա­փարն է:
    Բո­լոր կրոն­նե­րի նպա­տակ­նե­րը նույնն են, մի­այն դրանց հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր:
  • դրախտն ու դժոխքը տարբեր կրոններում
    Դրախտն ըստ կրոնական պատկերացումների արդար մարդկանց ու հավատցյալների մահից հետո հավիտենական երանության վայրն է, որին արժանանում են կենդանության օրոք աստվածային օրենքներին հետևողները:

    Քրիստոնեական դրախտը առավել վերացական և իռացիոնալ գաղափար է, մինչդեռ իսլամում դրախտը առավել նյութական է ու հավատացյալներին խոստացվում է իրական ու ռացիոնալ երկրային բարիքներ երկնքում:

  • տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են)
  • ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են)
  • համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)
  • հոգևոր ավանդույթների դասակարգում
  • ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը
  • կրոնական հավատքների տարբեր խմբավորումներին ծանոթություն
  • գերբնական ուժերի հանդեպ ունեցած հավատ
  • հավատալիքներ, սովորույթներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով