Դասավանդողների բլոգներ

Ռեդյարդ Քիփլինգ․ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Մաս առաջին

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ:Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շնաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատել իր միտքը:

Առաջադրանքներ՝

  1. Վերնագրի՛ր առաջին և երկրորդ մասերը։1Ինչպես աղջիկը նամակ ուղարկեց։2 Ոնց վերաբերվեցին իր բարեկամները։
  2. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր-քարանձավ, մեծ-հսկա, չքնաղ-սիրուն, ճամփա-ճանապարհ:
  3. Առաջին մասից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել բառում ,,թ,, լսում ենք, բայց ,,դ,, գրում:
    մարդ, նախամարդ, կարդալ, խնդրեմ, խեղդվեցիր, օդ, օգնություն, բարձրացրած
  4. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:
    Նամակ (լատին․՝ brevis — «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

    Նամակ գրելու պատմությունը

    Պատմականորեն նամակները սկիզբ են առել Հին ՀնդկաստանիցՀին ԵգիպտոսիցՀռոմիցՀունաստանից ու Չինաստանից և այն գոյություն ունի մինչև այսօր։ 17-18-րդ դարերում նամակները օգտագործվում էին ինքնակրթության համար։ Նամակի հիմնական նպատակը տեղեկատվություններ, նորություններ և ողջույներ ուղարկելու համար։ Ոմանց համար նամակները միջոց էին քննադատական ընթերցանության, ինքնարտահայտման, վիճաբանության, ինչպես նաև համախոհների հետ մտքեր փոխանակելու համար։ Իսկ որոշ մարդկանց համար էլ նամակները դիտվում էին որպես գրավոր կատարում։ Նամակները կազմում են Աստվածաշնչի մի քանի գրքեր։ Նամակագրության արխիվները պատմաբանների համար ծառայում էին որպես պատմական աղբյուրներ։ Կար նաև ժամանակ, երբ նամակներ գրելը համարվում էր արվեստի ձև և գրականության ժանր։

    Հին աշխարհում նամակները գրվում էին տարբեր նյութերի վրա, այդ թվում՝ մետաղի, կապարի, մոմապատ փայտե տախտակների, խեցեղենի բեկորների, կենդանիների մաշկի և պապիրուսի վրա։ Օվիդիուսից մենք իմանում ենք, որ Ակոնտիոսը խնձոր է օգտագործել Կիդիպպեին ուղղված իր նամակի համար։ Բոլորովին վերջերս նամակները հիմնականում գրվում էին թղթի վրա՝ ձեռագիր, իսկ այսօր նամակները տպագրում են։

    Պատմության ընթացքում նամակագրության վերաբերյալ բազմաթիվ նամակներ և ուսուցողական նյութեր կան։ Նամակագրության ուսումնասիրությունը սովորաբար ներառում է և՛ հռետորության, և՛ քերականության ուսումնասիրություն։

    Միջնադարի պատմաբանները հաճախ ուսումնասիրում են ընտանեկան նամակների հավաքածուները, որոնք հավաքում են մի խումբ հարազատների անձնական և գործնական նամակագրությունը և լույս սփռում նրանց առօրյայի վրա։ Պաստոնի նամակները լայնորեն ուսումնասիրվում է սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ Բրիտանիայի կյանքի մասին պատկերացում կազմելու համար։

    Նամակները հաղորդակցության հիմնական ձևն էին, ինչպես անձնական, այնպես էլ գործնական հաղորդակցության մեջ, շատ դարեր առաջ, մինչ հեռագրական կապըհեռախոսը և ինտերնետ կապը նվազեցրին նամակագրության առաջնահերթությունը։ Նույնիսկ այն ժամանակներում և վայրերում, որտեղ գրագիտությունն ավելի ցածր էր, անգրագետները կարող էին վճարել գրագետներին՝ նամակներ գրելու և նամակները կարդալու համար։ Նույնիսկ հեռագրերի և հեռախոսների դարաշրջանում, նամակները բավականին կարևոր մնացին այնքան ժամանակ,մինչև էլեկտրոնային նամակները էլ ավելի են քայքայել իրենց առաջնահերթությունը, հատկապես 21-րդ դարի սկզբից սկսած։ Քանի որ հեռահաղորդակցությունը զարգացել է նորագույն պատմության մեջ, թղթի վրա գրված նամակները դարձել են ավելի քիչ կարևոր։

    Աղբյուր Վիքիպեդիա

ԱՄԲՈՂՋՐ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՆԵՄԱՏԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ։ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԻՆ

Դասարանական աշխատանք՝

  1. Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։
    2500-2000=500
    500*100:2000=25%Պատ․՝25%

188․ 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։
x:y=3:5
x+y=80
x=80*3/(5+3)=80*3/8=10*3/1=30
y=80*5/(3+5)=80*5/8=10*5=50
30:50=3:5
Պատ․՝30,50

  1. Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56տարեկան է, նրա տեղակալը52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը։
    (56+52+60+27+24)/5=220/5=44

Տնային աշխատանք՝

  1. Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազելէ մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։
    1)1500-1200=300
    2)300*100/1500=20
    Պատ․՝20%
  1. Տրված են երկու թվեր։ Նրանցից ո՞րն է ավելի մեծ և որքանո՞վ է մեծ, եթե առաջին թվի 6 %-ը հավասար է 18-ի, իսկ երկրորդ թվի8 %-ը՝ 16-ի։
    1)18*100/6=300
    2)16*100/8=200
    Պատ․՝300-ը մեծ է 100-ով 200-ից
  1. C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28 սմ է։
    AC:CB=3:4
    AC+CB=28
    1) AC=28*3/(3+4)=28*3/7=12
    2)CB=28*4/(3+4)=28*4/7=4*4/1=16