Ստեփան Զորյան․ «Չալանկը»

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:Չկա
  2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
    Աշակերտը ընդհատեց ուսուցչի  խոսքը։
    Մի օր երկնքում տեսանք տարօրինակ լուսավոր թռչող կետեր։
    Ես զարթնեցի բարձր աղմուկից։
  3. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:Շան անունը տուր, փայտն առ ձերքդ։
  4. Վերնագրիր հատվածը: Չալանկի տարօրինակ պահվածքը։

06․10․2023 ՄԱՍՇՏԱԲԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ

Դասարանական աշխատանք՝

  1. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։ Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։
    625մ=62500սմ
    62500:5=12500սմ
    12500*10=125000սմ
    125000:100=1250
  1. Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։
    18*100=1800սմ
    1800:4=450
    450*10=4500սմ
    4500:100=45մ
  2. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։
    8*5=40սմ
    40:4=10սմ

Տնային աշխատանք՝

  1. Քարտեզի վրա եղած 27/5 սմ երկարությամբ հատվածին տեղանքում համապատասխանում է 27 կմ երկարությամբ հատված։ Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։
    27*100000=2.700.000սմ
    2.700.000/1:27/5=2.700.000*5/27=100.000/1*5/1=500.000
  1. Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը
    քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։
    660*100.000=66.000.000
    66.000.000:2.750.000=24
  2. Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`
    ա) 36 սմ2
    36=6*6
    բ) 64 սմ2
    64=8*8
    գ) 1 սմ2
    1=1*1
    դ) 25 մմ2
    25=5*5
    ե) 49 մմ26
    49=7*7