Category Archives: Հայրենագիտություն

Ինքնաստուգում

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
Արևմուտք-Թուրքյա, Հարավ-իրան, Արևելք-Ադրբեջան, Հյուսիս-Վրաստան։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Արագածոտնի-Աշտարակ, Արարատի-Արտաշատ, Արմավիրի-Արմավիր, Գեղարքունիքի-Գավառ, Լոռու-Վանաձոր, Կոտայքի-Հրազդան, Շիրակի-Գյումրի, Սյունիքի-Կապան, Տավուշ-Իջևան, Վայոց Ձոր-Եղեգնաձոր։
3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյանն է իսկ նրա երկարությունը 186կիլոմետր է։
4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագած 4090մ
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայք։
6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիք։
7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր։
8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Սյունիք։
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր։
10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտնի։
11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Արաքս գետը անցնում է Թուրքյաի, Ադրբեջանի, Իրանի, և Հայստանի մեջով։
12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք։
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
Շիրակ, Լոռի, Տավուշ։
14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Հրազդան-Երևան
Եղեգիս-վայոց ձոր
դեբեդ-լոռի
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Արգիշտի Մ.թ.ա. 782 թ.ին
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
 Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Կումայրի, Լենինական:
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Տրդատ Գ։301թվական
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Հայոց առաջին կաթողիկոսը։

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։

Պարզ լիճ,Հաղարծին,Լմբատավանք։

21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։Այո

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Երրորդ ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք Հայաստանի մնացած մարզերը (Տավուշ,Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր) և դրանց տեսարժան վայրերը, Երևան մայրաքաղաքը և Երևանի տեսարժամ վայրերը, սովորել ենք Տեռնընդառաջ տոնի մասին։ Ահա հայրենագիտության բաժնի հղումը իմ բլոգում։

Առաջին ուսումնական շրջանում հայրենագիտություն առարկայից իրականացրել եմ Երևանի տեսարժան վայրերը նախագիծ։ Մեր թիմը ներկայացնում էր տեղեկություններ Երևանի հրապարակների մասին։

Մասնակցել եմ ճամփորդությունների դեպի Արատես, Աշտարակ (Արագածոտնի Սուրբ Սարգիս եկեղեցի, Կարմրավոր, Ծիրանավոր եկեղեցի, Պռոշյանի տուն-թանգարան)։

Ազատության հրապարակ (Երևանի տեսարժան վայրեր)

Երևանի Ազատության հրապարակ, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում։

Կառուցվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ մեկտեղ։ Թատրոնին կից լինելու պատճառով կոչվել է «Թատերական հրապարակ», 1991 թվականից վերանվանվել է «Ազատության հրապարակ»։ Հրապարակը շրջապատող այգում Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանն է։ Հրապարակում 1957 թվականին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի (քանդակագործներ՝ Արա Սարգսյան և Ղուկաս Չուբարյան, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան) և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործ՝ Արա Սարգսյանն, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան) բրոնզե և գրանիտե արձանները։

Օգտվել եմ wikipedia

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   223 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի։
Ընդհանուր բնութագրիչներ
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը 2023 թ-ին 2.805 տարեկան է դարնալու։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։
Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։
Տեսարժան վայրեր
Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:
Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):
Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին
Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.
  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:
Մշակույթ
Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:
Թանգարաններ և գրադարաններ
Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

 

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հյուսիս-արևելք, Ծովի մակերևույթից մոտ 1350 մ բարձրության վրա։

Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.27 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Պարզ լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Առաջացել է լեռնալանջերի փլվածքների հետևանքով։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Ընդհանուր տարածքը`   2704 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:
Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:
Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:
Մարզի բնակչությունը
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:
Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:
Տավուշի մարզի քաղաքները
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:
Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Լոռու մարզ

 Ընդհանուր տեղեկություններ 

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ, այդ թվում`
քաղաքային — 125.4 հազար մարդ,
գյուղական — 87.2 հազար մարդ,
Մարզի համայնքների թիվը` 56, որից՝
Խոշորացված համայնքներ -11
Մարզկենտրոնը` ք. Վանաձոր
Կառավարման ձևը — տարածքային կառավարում
Ազգային կազմը`
հայեր — 97.0 %,
ռուսներ — 1.5 %,
հույներ — 1.0 %,
այլ ազգություններ — 0.5 %:

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Լոռու մարզում 2016-2017թթ.ին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզը իր մեջ ընգդրկում է 56 համայնք: Բնակավայրերի թիվն է 130, որից 8 քաղաքային բնակավայր, 122 գյուղական բնակավայր: Մարզի 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքների թիվը 12-ն է (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Գուգարք, Սարչապետ, Մեծավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, և Օձուն համայնքները):

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԵՒ ԿԼԻՄԱ

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

 

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին, որտեղով 1828թ. Էրզրում մեկնելիս անցել է Ալեքսանդր Պուշկինը:
  Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
Մարզի բնակչությունը
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
Քաղաքները
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
Advertisements

Լմբատավանք

Լմբատավանք | Հայաստանի պատմամշակութային վայրերըԼմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Շիրակի մարզ

Շիրակի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարզկենտրոնը`   Գյումրի

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.
Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:
Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:
Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:
Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:
Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:
Մարզի բնակչությունը
Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:
Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:
Քաղաքները
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:
Աշխարհագրություն
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։
Տնտեսություն
Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։