Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։

Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:

Օրինակ՝

Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:

Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:

Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:

Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:

Օրինակ՝

Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):

Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:

world-gourmet-sea-salt-sampler-6.jpg

Աղերի կիրառումը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:

Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:

Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

bicarbonato.jpg

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:

Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

dz280114_skulpturi_ot_hartia_x264-104621-810x0.jpg

Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:

Картинка-1.-min-2-5.jpg

Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում

Նյութերը լինում  են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:

Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:

Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:

Հարցեր՝

1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են: Այո աղերը բարդ նյութեր են։

2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:

Կերակրի աղ` Նատրիումի քլորիդ (NaCl), սննդի սոդա ՝ Նատրիումի հիդրոկարբոնատ NaHCO3,

3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ: նատրիումական, կալիումական սելիտրաները որպես պարարտանյութ և պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ, որպես թունաքիմիկատ։