Category Archives: Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Սահադաշտ գնալիս մենք ճանապարհը ոտքով էինք գնում։ Ես և Ալենը զրուցելով, մեր շրջապատը և փողոցները ուշադիր զննելով գնում էինք մեր ջոկատի հետևից։ Մինչև հասանք իմ ոտքերը արդեն մաշվել էին։
Երբ հասանք, մենք  ժամանակ  ունեինք հանգստանալու և  պատրաստվելու, որ գնանք հագնենք չմուշկները։
Երբ  արդեն սահադաշտում սահում էինք,
Ես այնտեղ տեսա մի տղու, ով բավականին բարդ հնարքներ, սալտոներ  էր անում սառույցի  վրա, իհարկե ես էլ կուզենայի այդպես անել, բայց ես չգիտեի նա ռուսա թե գերմանացի, որ խնդրեմ սովորեցնի։
Ես մեկ ժամվա ընթացքում ընդամենը երկու անգամ եմ ընկել, բայց շատ ուժեղ։ Իմ ձեռքերը շատ էին կարմրել, քանի որ մոռացել էի ձեռնոցներս վերցնել։
Չմշկասահքից հետո, արդեն շատ հոգնած, երթուղայինով վերադարձանք մայր դպրոց:

Թեղենյաց վանք

Ճարտարապետական կառույցները

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար)։ Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827 թ.-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979 թ-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Սուրբ Սարգիս եկեղեցի

եկեղեցի Արագածոտի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝ ԿարմրավորըՍպիտակավորը և Ծիրանավորը։

 

Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիներ

Աշտարակ քաղաքում գտնվող Կարմրավոր ու Ծիրանավոր եկեղեցիների մոտ է գտնվում նաև երրորդ՝ Սպիտակավոր եկեղեցու ավերակները: Ըստ լեգենդի՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվել էին Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ քույրերը որոշեցին զոհաբերել իրենց հանուն կրտսեր քրոջ երջանկության և նետվեցին ձորը: Երրորդ քույրը, այդ լուրն իմանալով, նույնպես ինքնասպան եղավ: Սարգիսն էլ երեք եկեղեցի կառուցեց նրանց հիշատակին և անվանեց դրանք քույրերի՝ վերջին օրը կրած հագուստի գույներով` Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Հետագայում Աշտարակում կառուցվում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի այս եկեղեցիները: Եկեղեցիների անվան ծագումնաբանության վերաբերյալ կա նաև այլ կարծիք. ասում են՝ դրանք առաջացել են ամեն եկեղեցում որմնանկարների վրա պատկերված Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխաշորի գույներից:

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:
Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:
Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

Իմ եռօրյա ճամփորդությունը «Արատես»

Հունվար ամսին մենք բաժանվում ենք ջոկատների։ Ես ընտրեցի երրորդ ջոկատը։ Դասատուները որաշեցին հունվարի 18-ին երրորդ ջոկատին տանել  եռօրյա ճամփորդության դեպի Արատես։Արատեսը գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։Արատեսում գիշերները շատ ցուրտ էին ու վախենալու։ Արատեսում այն էր շատ հավես, որ իմ ընկերները եկել էին։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին։
Մենք այնտեղ խաղում էինք, վազվզում էինք, ուսումնասիրում էինք տարածքը, մեկ-մեկ չարություն էինք անում։ Հենց առաջին օրը տղաների զուգարանի ցնցուղը ծակվել էր, իսկ մեր Գոռը, փորձելով սարքել այն, մի ծակից սարքեց չորս ծակ🤣🤣🤣, որից հետո ցնցուղը վերջնականապես տրաքեց։ Փաստորեն Արատեսում նաև շատրվան տեսանք։ Սա էլ տեսահոլովակը․

Մեր սենյակը շատ մեծ էր։ Մեզ տարբեր “ավազակներից ու գազաններից” պաշտպանում էր մեր հավատարիմ Ռեքսը։ Իսկ որպես աշխատավարձ նա մեր սենյակից գողացավ Գոռի հոթ-դոգը։ Ես Ռեքսին բռնցրի “հանցանքի” տեղում։

 

Ինձ դուր է գալիս Արատեսը։

Ճամփորդություն դեպի Մատեմադարան

 

Բարև ձեզ ես Նարեկ Ղարիբյանն եմ: Մենք ճանապարհորդել ենք դեպի Մատենադարան: Մենք այնտեղ տեսանք աշխարհի ամենամեծ գիրքը: Գիրքը 28 կիլոգրամ է, ինձանից ծանր: Մատենադարանը շատ գեղեցիկ է: Այնտեղ շատ հետաքրքիր է:

Բուժական, Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք , վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։
Թեղին բույս է, ծառ, որն ունի այս տեսքը․

Իսկ սրանք Թեղենյաց վանքի մի քանի նկարներ են․

 

Հավուց Թառ (Բարձունքի հաղթահարում)

Ես իմ ընտանիքիս հետ գնացինք Գողթ հանգստանալու։ Հետո ես իմացա Հավուց  թառի վանքի մասին։ Այդ հին վանքը քանդվել էր երկու երկրաշարժից։ Այնտեղ հասնելու համար մենք պետք է հաղթահարեինք բարձունք։ Մենք գնացինք այդ սարը։  Մենք եկուսուկես կիլոմետր քայլեցինք վերև  և իջանք երկուսուկես կիլոմետր, նշանակում է գնացինք հինգ կիլոմետր։ Ճանապարհը շատ դժվար էր, մանր քարերով դիքը շատ սղլիկ էր։  Վանքի ավերակները շատ գեղեցիկ էին ու հետաքրքիր։ Վերևից շատ գեղեցիկ տեսարան էր։ Վերադարձի ճանապարհին տեսանք արջի հետքեր։

Հունվար ամսվա հաշվետվություն

Բարև ձեզ իմ անունը Նարեկ է, մենք հունվար ամսին Ընկեր Սեդաի հետ սարքեցինք ընկույզներով շխկշխկաններ։ Մենք գնացել ենք Ապարան ձմեռային ստոըգատեսի, այնտեղ սահեցինք սահնակով։ Նաև մենք ընկեր Դիանայի հետ թեյախմուցյուն արեցինք, որի ըմթացքում ռուսերեն լեզվով զրուցեցինք տարբեր թեմաներով։ Շատ համով եր թեյը, մենք թեյախմության համար պատրաստեցինք թխվացքաբլիթ։ Թխվացքաբլիթը շատ համեղ էր։ Մասնակցել եմ մարզական ստուգատեսի էստաֆետային։ Ցավոք պարտվեցինք բայց ոչինչ, մյուս անգամ կհաղթենք։  Հունվարին նաև մասնակցել եմ անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկայի ֆլեշմոբերին։

Նարեկ

Իմ ճամփորդությունը դեպի Ապարան(ձմռանը)

Մենք գնացել ենք Ապարան։ Ապարանում շատ լավ էր։ Այնտեղ ես ձյան  մեջ խորտակվել էի։ Մենք շուն էինք գտել։ Ես իրա անունը դրել եմ Ռեյ։ Մենք ձնագնդիկ էինք խաղում, մենք սահնակով սահեցինք։ Մեր ընկեր Աշոտը կորցրեց հեռախոսը։ Ինձ թվում էր որ դահուկ կսովորենք բայց չստացվեց, որովհետև դիքը խորթուբորթ էր։ Երբ հասանք դասարան մենք փոխվեցինք որ չմրսենք։