Category Archives: Անհատական պլան

Սովորողի գնահատում 2020-2021 ուստարի

Սովորողի անուն ազգանուն, բլոգի հղում՝ Նարեկ Ղարիբյան

Դպրոց, դասարան– Արևմտյան դպրոց, 3.2 դասարան

Իմ բլոգը բացվել է  երկրորդ դասարանում։ Ես բլոգում ունեմ տասներկու բաժին։

Ընտրությամբ գործունեություն

Առաջին դասարանում ընտրել եմ նկարչության գործունեությունը։ երկրորդ դասարանում ընտրեցի մարմնամարզությունը։ Երրորդ դասարանում թողել էի մարմնամարզությունը, սակայն այս տարի այդ դասերը քիչ են եղել ու փոխարենը արել եմ նկարչություն։

Լրացուցիչ կրթություն

Դպրոցում լրացուցիչ կրթությամբ չեմ զբաղվում։ Երկրորդ դասարանում հաճախել եմ լողի դասերի։ Մյուս տարի ուզում եմ գնալ կիթառի դասերի։

Մասնակցել եմ՝ 

  • Մաթեմատիկայի ֆլեշմոբ՝ հունվար-նոյեմբեր
  • Մայրենիի ֆլեշմոբ՝ հունվար-նոյեմբեր
  • Ռուսերենի ֆլեշմոբ՝ հունվար-դեկտեմբեր
  • Անգլերենի ֆլեշմոբ՝ հունվար-դեկտեմբեր
  • Շախմատի ֆլեշմոբ՝ կարծեմ մեկ անգամ, չեմ հիշում որ ամիսն էր

Սեպտեմբեր ամսից յուրացրած ծրագրեր՝

Աշխատում եմ բլոգիս edublogs.org հարթակում, աշխատում եմ word ծրագրով։Առցանց ուսուցման համար աշխատում ենք Microsoft Teams ծրագրով։ Նաև սիրում եմ աշխատել Pivot Animator ծրագրով։ Այս ծրագրով պատրաստում եմ անիմացիաներ, որոնցից մի երկուսը տեղադրել եմ իմ բլոգի Անիմացիա բաժնում։

Բլոգի բաժիններ՝

Մասնակցել եմ՝ տոնական միջոցառումներին, ծեսերին, տոնավաճառին զինվորներին օգնելու համար, բոլոր ճամփորդություններին։