Խնդիրներ

Արեգը ունի 10 մատիտ իսկ Նարեկը 29 անգամ շատ։

Ընդամենը քանի մատիտ ունի Նարեկը։

 

Արեգը ունի 16 հատ տետր իսկ Ադելը 8 անգամ քիչ։

Ընդամենը քանի տետր ունի Ադելը։

 

Ինգան ունի 100 դրամ իսկ Վահեն 200 անգաամ շատ։

Քանի դրամ ունի Վահեն։

 

Նարեկը ունի 100 դրամ իսկ Մուշոն 5 անգամ քիչ։

Քանի դրամ ունի Մուշոն։    

Մեր ուրախ օրերից մեկը

      Մի օր եղբորս ծնունդն էր։ Մեր ծննդյան օրերը ուրախ են անցնում։ Բայց այդ օրը մենք ավելի ուրախ էինք, որովետև մեզ նվիրեցին ծովախոզուկ։ Նա շատ ծիծաղելի ձայներ է հանում, ծիծաղելի խռթխռթոցներ է հանում ուտելուց։ Երբ մենք խաղում ենք շատ ուրախ ենք դառնում։ Նրա անունը դրել ենք Խրյունձիկ։

Երազկոտ ձվիկը կամ ինչպե՞ս ձվիկը Զատկին կարմիր դարձավ

Ժուկով ժամանակով մի ձու կար։ Նա մի օր տեսավ մի վարդ ու ուզեց կարմիր դառնալ։ Ամբողջ օրը երազում էր այդ մասին։ Մինչև Զատիկը սպասեց։ Հանկարծ ինչ-որ մեկը նրան վերցրեց և ներկեց կարմիր գույն։ Ձուն շատ ուրախացավ ու սկսեց թռվռալ։ Հանկարծ տեսավ, որ ներկած ձվերը կոտրում են։ Ու նա որոշեց փախչել։ Տեսավ, որ պատուհանը բաց է ու արագ թռավ պատուհանից ներքև և գնաց հեռու՜ տեղեր։