Category Archives: ԻՄ ԱՄԱՌԸ

Հավուց Թառ (Բարձունքի հաղթահարում)

Ես իմ ընտանիքիս հետ գնացինք Գողթ հանգստանալու։ Հետո ես իմացա Հավուց  թառի վանքի մասին։ Այդ հին վանքը քանդվել էր երկու երկրաշարժից։ Այնտեղ հասնելու համար մենք պետք է հաղթահարեինք բարձունք։ Մենք գնացինք այդ սարը։  Մենք եկուսուկես կիլոմետր քայլեցինք վերև  և իջանք երկուսուկես կիլոմետր, նշանակում է գնացինք հինգ կիլոմետր։ Ճանապարհը շատ դժվար էր, մանր քարերով դիքը շատ սղլիկ էր։  Վանքի ավերակները շատ գեղեցիկ էին ու հետաքրքիր։ Վերևից շատ գեղեցիկ տեսարան էր։ Վերադարձի ճանապարհին տեսանք արջի հետքեր։