Category Archives: Նախագծեր

Բառարանընթերցման ֆլեշմոբ

  1. Նազարար-Նազ անող, ծեքծեքող, կտրատվող:
  2. Նազաճեմ-Նազելիորեն ճեմող, նազելի քայլվածք ունեցող:
  3. Նազանուտ-Նազանքով օժտված, նազելի:
  4. Նազել-Նազաճեմ քայլել՝ շարժվել, սիգալ:Նազելի շարժումներ անել, նազանքով շարժվել: Նազ անել, նազ ծախել:
  5. Շքաբակ-Շենքի շքադարպասի՝ շքամուտքի կողմի բակ:
  6. Շքվել-Զուգվել, զարդարվել:
  7. Ոգել-Արտասանել, երգել, գովերգել, ներբողել ոգեկոչել:
  8. Ոգեկոչ-(բանաստեղծական) Ոգիները կոչող, ոգիները կյանքի կոչող՝ վերակենդանացնող:
  9. Ագուցել-Հագցնել, ամրացնել մի բանի վրա, նստեցնել: (փոխաբերական) Հարմարեցնել, կապակցել (խոսքի մասին):
  10. Րաբբի-(կրոնական) Հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր, (փոխաբերական)Ուսուցիչ
  11. Եզաքայլ-Եզան քայլերով, դանդաղաքայլ:
  12. Կագ-Կռիվ, վեճ, հակառակություն:
  13. Կազմալուծել-(մասնագիտական) Բաժանել բաղադրիչ մասերի, քայքայել, քանդել:Ցրել, վերացնել, վերջ տալ:(փոխաբերական) Անկարգություն՝ անկազմակերպություն մտցնել, խախտել, քայքայել (միասնությունը, աշխատանքային գործընթացը ևն):
  14. Չանթել— Մեկի ձեռքից անսպասելիորեն մի բան խլել:Վրա պրծնելով հափշտակել՝ խլել, փախցնել:Ձեռքը գցել, բռնել:
  15. Չամչել— [ներգործական բայ] Չամիչ պատրաստել, չամչացնել:[չեզոք բայ] (գավառական) Նույնն է՝ Չամչանալ:

Կրոն

  • Ի՞նչ է կրոնը
    Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

    • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի).:
    • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

    Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

  • Կրոնի ծագումը, կրոնը նախնադարում
    Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։
    Կրո­նը հին է այն­քան, որ­քան մարդ­կու­թյու­նը, և նախ­նա­դա­րյան շրջա­նից ու­նե­ցել է հա­մա­մարդ­կա­յին ու տի­ե­զե­րա­կան բնույթ: Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն`   առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի:
    Մարդը փորձեց իմանալ, թե ինչու է անձրև գալիս, կայծակ խփում, հրաբուխ ժայթքում կամ ովքեր են իր նախնիները: Պատասխան չգտնելով՝ դրանք վերագրեց նախնիներին, կուռքերին, չար ու բարի ոգիներին: Տոհմերը սովորաբար կարծում էին, թե իրենք առաջացել են որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից: Հաճախ տոհմերն իրենց կոչում էին դրանց անուններով (արծվի, աղավնու, արջի, ցուլի, կաղնու, օձի և այլն): Չհասկանալով բնական երևույթները (ձյուն, անձրև, կարկուտ, կայծակ, հեղեղ)՝ մարդն սկսեց պաշտել դրանք:
    Բնության զարթոնքը, ծառերի ծաղկումը, մահը, հիվանդությունը մարդիկ վերագրում էին բարի և չար ոգիներին: Զոհեր էին մատուցում նրանց՝ խնդրելով խնայել ու բարյացակամ լինել
    իրենց նկատմամբ: Նախնադարի մարդը կարծում էր, թե մահացածների հոգիները միշտ հետևում են իրեն, հաջողություն կամ անհաջողություն բերում: Դրա համար նրանց զոհեր էր մատուցում:
    Աստիճանաբար ձևավորվում է կրոնը: Առաջանում են սիրո, պտղաբերության, որսորդության, անասնապահության և այլ աստվածություններ:
    Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։  Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։
  • Ծանոթություն համաշխարհային կրոններին
    Կրո­նը պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կարգ­վում է՝

    1. տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ (մո­գու­թյուն, կա­խար­դու­թյուն, ոգե­պաշ­տու­թյուն, բնա­պաշ­տու­թյուն, տո­տե­միզմ, ֆե­տի­շիզմ, անի­միզմ և այլն),

    2. ազ­գա­յին կամ էթ­նի­կա­կան կազ­մա­վոր­ման կրոն­ներ (հու­դա­յա­կա­նու­թյուն, հին­դո­ւիզմ, ջայ­նիզմ, սին­տո­յիզմ և այլն),

    3. հա­մաշ­խար­հա­յին կրոն­ներ, որոն­ցից ամե­նա­տա­րած­ված­ներն են քրիս­տո­նե­ու­թյու­նը, բուդ­դա­յա­կա­նու­թյու­նը, իսլամը:

    Հա­մաշ­խար­հա­յին մեծ կրոն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում մար­դու փրկու­թյան գա­ղա­փարն է:
    Բո­լոր կրոն­նե­րի նպա­տակ­նե­րը նույնն են, մի­այն դրանց հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր:
  • դրախտն ու դժոխքը տարբեր կրոններում
    Դրախտն ըստ կրոնական պատկերացումների արդար մարդկանց ու հավատցյալների մահից հետո հավիտենական երանության վայրն է, որին արժանանում են կենդանության օրոք աստվածային օրենքներին հետևողները:

    Քրիստոնեական դրախտը առավել վերացական և իռացիոնալ գաղափար է, մինչդեռ իսլամում դրախտը առավել նյութական է ու հավատացյալներին խոստացվում է իրական ու ռացիոնալ երկրային բարիքներ երկնքում:

  • տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են)
  • ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են)
  • համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)
  • հոգևոր ավանդույթների դասակարգում
  • ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը
  • կրոնական հավատքների տարբեր խմբավորումներին ծանոթություն
  • գերբնական ուժերի հանդեպ ունեցած հավատ
  • հավատալիքներ, սովորույթներ

Աղայանական օրեր․ կենսագրություն

Ղազարոս Աղայան

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն (1840թ. ապրիլի 5 — 1911թ. հունիսի 20) ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–1862թթ. եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–1867թթ.՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867թ. վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–1870թթ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը:

 

Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը:
Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:
Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը:
Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը:
Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում:
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:

Աղայանական ընթերցարան

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

 

Հոնի կորիզը

Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:

“Կորիզն,- ասաց, — ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա”:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:

“Կույր է բախտը, սուտ չէ ասած”,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
“Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…”

Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. —
“Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”,
Միաբերան ձայնեցին…

Մայրըս ասաց. “ Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից”:

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:

Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:

“Հոնի կորիզն” այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք…

 

Հովվի սրինգը

Հովիվը սարին՝
Ոչխարը առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին:

Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով:

Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր,
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը:

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց:

Եվ ինչպե՝ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,-
Բոլոր գայլերը
Կտրեցին ապուշ…

Եվ լսում էին
Սարա’ծ, քարացած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված:

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լու՜րջ,
Որպես մի հարա՜չ,
Որպես մի մրմու՜նջ:

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնության:

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս
Իր կտրիճներին՝
Զոալում շներին. —

Ա, Չաբա՜ր,
Ա, Ղաթա՜ր
Եկե՜ք, հա՛, եկե՜ք,
Ա՛, Քյասա՜ր,
Ա՛, Բասա՜ր,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք…

Հանկարծ թնդում է
Յուրթն ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց…

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում…

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝,
Փրկում է հոտը,
Չար գազաններից՝
Սոված գայլերից…