ՊԱՏԱՀՈՒՅԹ

Իրադարձությունների մեջ կան այնպիսիները, որոնք որոշակի
պայմանների առկայության դեպքում միշտ տեղի են ունենում։
Այդպիսի իրադարձությունները կոչվում են հավաստի իրադարձություններ։ Օրինակ՝

  1. Պարզկա եղանակին գիշերը երկնքում միշտ կերևան աստղերը։
    Այս օրինակում պայմաններն են պարզկա եղանակը և գիշերը, իսկ
    իրադարձությունը՝ աստղերի երևալը։
  2. Թեյով լի բաժակի մեջ գցված շաքարի կտորն անպայման կիջնի
    բաժակի հատակը։
    Այս օրինակում պայմանն է թեյով լի բաժակի մեջ շաքարի կտոր
    գցելը, իսկ իրադարձությունը՝ շաքարի կտորի իջնելը բաժակի հատակը։
    Բերենք հավաստի իրադարձությունների ևս մի քանի օրինակ.
  3. Եթե կավիճը քսենք գրատախտակին, ապա գրատախտակի վրա
    սպիտակ գիծ կհայտնվի։
  4. Եթե ամռանը սառույցի կտորը դնենք արևի տակ, ապա այն կհալվի։
    Կան նաև իրադարձություններ, որոնք որոշակի պայմաններում
    երբեք տեղի չեն ունենում։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են
    անհնար իրադարձություններ։ Բերենք անհնար իրադարձությունների
    օրինակներ։
  5. Հյուսիսում ձմռանը ծառերը ծաղկել են։
  6. Ջրի մեջ գցված երկաթյա իրը լողում է ջրի մակերևույթին։
  7. Արկղից, որում միայն խնձոր, տանձ և դեղձ կային, հանեցին մի
    ձմերուկ։
  8. Գնդակը ֆուտբոլիստի հարվածից հետո թռավ 1 կմ։
    Իսկ այժմ մենք կդիտարկենք այնպիսի իրադարձություններ, որոնք
    որոշակի պայմանների առկայության դեպքում կարող են տեղի ունենալ
    կամ տեղի չունենալ։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են
    պատահույթներ (պատահական իրադարձություններ)։ Ստորև բերված
    են այդպիսի իրադարձությունների օրինակներ։
  9. Դիտարկենք խաղոսկրը (զառը), որի նիստերին
    գրված են 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները (տե՛ս նկ. 40)։
    Երբ խաղոսկրը գցում ենք, կարող է բացվել այդ
    թվանշաններից որևէ մեկը։ Այն իրադարձությունը, երբ
    բացվում է, օրինակ, 5 թվանշանը, պատահույթ է, քանի
    որ խաղոսկրը գցելիս այդ թվանշանը կարող է բացվել
    կամ չբացվել։
    Նկ. 40
    60
  10. Երբ հրաձիգը կրակում է թիրախի վրա, գնդակի՝ թիրախին
    դիպչելը պատահական իրադարձություն է։ Միևնույն պայմաններում
    գնդակը կարող է դիպչել նշանակետին, կարող է և չդիպչել։
  11. Մետաղադրամը նետելիս կարող է ընկնել «զինանիշ» կամ
    «թիվ»։
  12. Սպիտակ և սև գնդիկներով տուփից հանված գնդիկը կարող է
    լինել ինչպես սպիտակ, այնպես էլ սև։
  13. Գնացքը կարող է ճանապարհի վերջնակետին հասնել ժամանակին և կարող է ուշանալ։
    Շատ հաճախ մենք ինքներս կարող ենք ստեղծել որոշակի պայմաններ և ստուգել, թե տեղի կունենա արդյոք այս կամ այն
    իրադարձությունը այդ պայմաններում։ Այդ դեպքում ասում են, որ մենք
    կատարում ենք պատահական փորձ։ Պատահական փորձի յուրահատկությունն այն է, որ այն բազմակի ելքեր ունի, և կարելի է այն
    կրկնել ցանկացած քանակությամբ։ Օրինակ՝ պատահական փորձ են
    մետաղադրամի կամ խաղոսկրի նետումը, թիրախի վրա կրակելը,
    տուփից գնդիկը հանելը (առանց նայելու), արտադրանքի ստուգումը
    խոտանը բացահայտելու համար, ցանած ցորենի հատիկի ծլելը։
    Միևնույն պատահույթը կարող է իրականանալ պատահական
    փորձի տարբեր ելքերի դեպքում։ Դիտարկենք, օրինակ, հետևյալ
    պատահույթը. խաղոսկրը նետելիս բացվում է 3-ից փոքր թիվ։ Պարզ է,
    որ այս պատահույթը տեղի կունենա, եթե բացվեն 1 կամ 2 թվերը
    (ելքերը)։ Այս դեպքում ասում են նաև, որ այդ ելքերը նպաստում են
    պատահույթին։
    Պատահական իրադարձությունները ուսումնասիրում է մի մաթեմատիկական գիտակարգ, որը կոչվում է հավանականությունների տեսություն։ Այս գիտակարգը առանձնահատուկ է իր բազմազան կիրառություններով հասարակական և բնական գիտությունների համարյա
    բոլոր ոլորտներում։
    Հավանականությունների տեսության մեջ ընդունված է պատահույթները նշանակել լատիներեն A, B, C, D,…. Z մեծատառերով։
    Հավաստի իրադարձությունը նշանակվում է հունարեն Ω («օմեգա»)
    տառով, իսկ անհնար իրադարձությունը՝ նշանով։

Դասարանական աշխատանք՝ 310-ա, գ, դ, 312-բ, գ, ե, 316-Ոչ անհնար է ասել կլինի այսմի գույնը թե եսմիգույնը, 317-6,

Տանը՝ 311-բ, գ,
313-
Պատահական-ա, բ, գ, ե, է, ը։
Հավաստի-թ։
Անհնար-դ, զ։
318-կարար հաներ կարմիր կարար հաներ կանաչ կարար հաներ դեղին։