Աշուն է, քամի

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝

 1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն-Դատարկություն, պարապություն, սնոտիք, սնոտիություն, անամիշություն, ընդունայնություն, ամեհի-Անսանձ, սանձակոտոր, սանծազերծ, անզուսպ, վայրագ, կատաղի, մոլեգին,, ամայի-Անբնակ, անբնակելի, անմարդաբնակ, անշեն, անապատ, անկոխ, խոպան:

2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է աշունը։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: Բանաստեղծությունը արտահայտում է հուզիչ աշնանային տրամադրություն։

4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն  հորինել աշնան մասին:

Աշունը եկավ, ցրտեր սկսեցին,

Թռչունները հեռու վայրեր չվեցին։

Մշուշը իչավ սարի լանջերին։

Անձրևը թափվեց իմ դատարկ գլխին։

Մեր մեքենան կարկտահար եղավ,

Քշելու համար անպիտան դարձավ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով