ՄԱԹԵՄ

Թվերը գրելու հնամենի եղանակը 

Թվերի գրառումը  հայերենի այբուբենի տառերով

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

 

Օգտվելով  այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը

Խաչբառ

Հարցերը լուծեք   բանավոր և  ներկայացրեք  հայերենի այբուբենի տառերով․

Հորիզոնական

  • Գտեք ամենափոքր եռանիշ  թվի կրկնապատիկը  100×2=200=Մ
  • Որքանո՞վ կմեծանա միանիշ  թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 4 թվանշանը   40=Խ
  • Գտեք ամենափոքր երկնիշ թվի կրկնապատիկը   10×2=20=Ի
  • Ո՞րն է ամենամեծ միանիշ թիվը 9=Թ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը 1=Ա
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը 1000×5=5000=Ր

Ուղղաձիգ

  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը։  1000×2=2000=Ս
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության  հնգապատիկը։
    1000-999=1, 1×5=5=Ե
  • Ո՞րն է ամենափոքր զույգ բնական  թիվը։  2=Բ
  • Ա
  • Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և  ամենափոքր բնական թվի հնգապատիկի քանորդը։
    10000:5=2000=Ս
  • Որքանո՞վ կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 4 թվանշանը։
    4000=Տ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1=Ա
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան  ձախից
    կցագրենք 6  թվանշանը։
    6000=Ց
  • Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 2  թվանշանը։ 20=Ի

 

 

 

 

        Ս  
        Ե  
        Բ  
Մ Խ Ի Թ Ա Ր
        Ս  
        Տ  
        Ա  
        Ց  
        Ի  

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով