Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Եղնիկը քանի վոր փոքր եր թռնելու ժամանակ ընկավ վոտքը ցավացրեց, հետո եղնիկը վազեց դեպի անտառ նա մոլորվեց և ասաց արջին:

—Դու գիտես ու՞ր է իմ տունը, — ասաց եղնիկը:

—Ոչ, բայց ես տեսել էի եղնիկների, որ գնում էին աջ, — ասաց արջը:

ՈՒ եղնիկը գնաց դեպի աջ: ՈՒ հանկարծ տեսավ հովազին ու հովազը վրա ընկավ: Եղնիկը փախավ արջի մոտ ու արջը այնպես խփեց հովազի գլխին, որ թռավ ընկավ ձորը, և եղնիկը ասաց արջին շնորակալություն ու ճանապարհ ընկավ: Եղնիկը շատ երկար էր քայլում, նա հոգնել էր ու հանկարծ տեսավ  առվակ: Նա խմեց ջուրը ու շարունակեց իր ճանապարհը: Երբ ցուրտ մռայլ անձրևոտ գիշերը պրծավ նա լսեց եղնիկների ձայնը, նա վազեց դեպի այդ ձայնը ու տեսավ իր ծնողներին: Նա պատմեց, թե ինչ էր կատարվել իր հետ և թե ինչպես էր ամեն օր կարոտում իր հարազատ անտառը:

ՄԱԹԵՄ

Թվերը գրելու հնամենի եղանակը 

Թվերի գրառումը  հայերենի այբուբենի տառերով

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

 

Օգտվելով  այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը

Խաչբառ

Հարցերը լուծեք   բանավոր և  ներկայացրեք  հայերենի այբուբենի տառերով․

Հորիզոնական

  • Գտեք ամենափոքր եռանիշ  թվի կրկնապատիկը  100×2=200=Մ
  • Որքանո՞վ կմեծանա միանիշ  թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 4 թվանշանը   40=Խ
  • Գտեք ամենափոքր երկնիշ թվի կրկնապատիկը   10×2=20=Ի
  • Ո՞րն է ամենամեծ միանիշ թիվը 9=Թ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը 1=Ա
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը 1000×5=5000=Ր

Ուղղաձիգ

  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը։  1000×2=2000=Ս
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության  հնգապատիկը։
    1000-999=1, 1×5=5=Ե
  • Ո՞րն է ամենափոքր զույգ բնական  թիվը։  2=Բ
  • Ա
  • Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և  ամենափոքր բնական թվի հնգապատիկի քանորդը։
    10000:5=2000=Ս
  • Որքանո՞վ կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 4 թվանշանը։
    4000=Տ
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    1=Ա
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան  ձախից
    կցագրենք 6  թվանշանը։
    6000=Ց
  • Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 2  թվանշանը։ 20=Ի

 

 

 

 

        Ս  
        Ե  
        Բ  
Մ Խ Ի Թ Ա Ր
        Ս  
        Տ  
        Ա  
        Ց  
        Ի