Իմ բնակավայրը — Դավթաշեն

Իմ բնակավայրը Դավթաշենում է: Մենք ապրում ենք Դավթաշենի առաջին թաղամասում: Դավթաշենը վարչական շրջան (Դավիթաշեն) է, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից մեկն է։ Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին ու Կոտայքի մարզին։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին:

Մեր ավտոմեքենայով Դավթաշենից մինչև մեր դպրոց հասնելը 10 րոպե է տևում եթե գնում ենք նոր ճանապարհով ՝ Աջափնյակի 15-րդ թաղամասի միջով, իսկ դպրոցական ավտոբուսով հասնում ենք դպրոց 45 րոպեում: Սկզբից Դավթաշենը եղել է մենակ գյուղ: 1970-ական թվականներին Դավթաշեն գյուղը Երևանի մաս դարձավ։ 1984 թ.-ին իշխանությունը հատկացրել է մեծ հողամաս՝ Դավթաշեն բնակելի թաղամասի շինարարության համար։ 2009թ.-ին Դավթաշենը դարձել է Երևանի վարչական շրջաններից մեկը:

Մեր բնակավայրի հարևանությամբ կա Քրիստոնեության 1700 ամյակին նվիրված խաչքար, դա գտնվում է մեր կենտրոնական այգու սկզբում:

Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքար

Այդ այգին կոչվում է Կաղնուտ:

Կաղնուտ այգի Դավթաշենում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դավթաշենի կամուրջի մոտ գտնվում է Սրբոց նահատակաց եկեղեցին:

Սրբոց նահատակաց եկեղեցի

 

Նաև Դավթաշենում է գտնվում հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հուշարձանը:

Նաև կա հուշահամալիր նվիրված Համաշխարհային երկրորդ պատերազմին:
2015թ.-ին Դավթաշենի բնակչությունը եղել է 42400 մարդ: Հիմա կարծում եմ բնակչությունը ահագին ավելացած կլինի: Ինձ թվում է, որ այստեղ ավելի շատ են երիտասարդները: Դավթաշենում շատ են բարձրահարկ շենքերը: Դավթաշենի կողքով, կամուրջի տակ անցնում է Հրազդան գետը:

Իսկ հիմա մի քիչ պատմեմ մեր հարևանների մասին: Հարևան նշանակում է կողքին ապրող: Մեր բակի և շենքի մարդիկ շատ բարեսիրտ և հյուրասեր են: Կարծում եմ, մենք էլ լավ հարևան ենք, չնայած, որ մեկ-մեկ մեր վազվզոցով կարող ենք խանգարել: Մեկ-մեկ մեր հարևաններին տալիս ենք մեր այգու բերքը: Մեր հարևաններն էլ են մեզ պարբերաբար միրգ կամ քաղցրավենիք տալիս:  Լավ հարևանը շատ լավ բան է: Լավ հարևանին ցանկացած պահին կարող ես օգնության կանչել, եթե պետք է:  Մեր թաղամասում ապրում են տարբեր մարդիկ, նաև այլ բնակավայրերից եկած: Օրինակ մեր շենքում ունենք Արցախից եկած հարևաններ, կան մարդիկ Հայաստանի այլ մարզերից:

Մեր բակի մարդիկ լավ են վերաբերվում փողոցային կենդանիներին: Նույնիսկ մեր շենքի մուտքում ապրում է մի շուն, որը ամեն առավոտ շատ է ուրախանում, երբ մեզ է տեսնում: Մեր շենքի կողքի խանութի մոտ ապրում է մի շուն, որի անունը դրել ենք Վիվո, հենց խանութի անունով: Խանութի տերերը խնամում են Վիվոյին:

Կաղնուտ այգի Դավթաշենում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով