Մայրամուտ

Համո Սահյան
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։
Ժայռի ստվերը գետափին չոքել, սարի ստվերը ընկել է գետափի կողքը
Վիզը երկարել ու ջուր է խմում, ստվեվեր ընկավ գետի վրա
Հովն ամպի թևից մի փետուր պոկել, քամի մի կտոր ամպից հանեց
Ննջում է կարծես ծաղկե անկողնում, ծաղիկը մտնում է հողի տակ
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
նարնջագույն
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկ
այացված մայրամուտին:
Նարնջագույն գույնով, սիրունությաբ ու մեծուցյաբ
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։