Քամին ու տերևը

Լինում է չի լինում մի  քամի է լինում։  Այդ քամին թափառում էր ամենուր, որպեսզի գտներ լավ ընկեր։ Երբ աշունը եկավ հյուր Աշխարհին, այդ օրը քամին գտավ լավ ընկերոջ։ Դա տերև էր։ Այդ տերևը գունավոր էր , շատ մեծ ու շատ բարի։ Միասին նրանք ուրախ թափառում էին դաշտերով, սարերով, անտառներով։ Երբ ձմեռ եկավ,  տերևը մնաց ձյան տակ։ Քամին շատ երկար էր փնտրում ու փնտրում տերևին։ Երբ նա հասկացավ, որ տերևը ընկել է ձյան տակ քամին շատ նեղվեց։ Երբ կրկին եկավ աշունը, արդեն ոչ թե քամին եկավ տերևի մոտ այլ նույն, տերևը, որը վերածնվել էր գարնանը, եկավ քամու մոտ՝ պոկվելով ծառի ճյուղից, որովետև լավ ընկերները միշտ գտնում են իրար։