Ձայնի աղբյուրներ

Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն):
Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:

 

Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:

Օրինակ՝
Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն:
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատից ձայներ ընկալելու ունակությամբ։ Ի տարբերություն կենդանիների` մարդը կարողանում է խոսել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում մարդկանց` հաղորդակցվելու միմյանց հետ:
Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ:
Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց մասերի տատանումները։
Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:
Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով:
Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:

kamerton_1.jpg

Օրինակ՝
Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ:
Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (1 Հց):
Ոչ բոլոր տատանումներն են լսելի մարդուն: Մարդու ականջը որպես ձայն ընկալում է այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-ից մինչև 20000 Հց տիրույթում:
16-ից մինչև 20000 Հց տիրույթի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ։
16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն /(ինֆրաձայն)/, իսկ 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն /ուլտրաձայն (գերձայն)/:

Ենթաձայնը և անդրաձայնը մարդու ականջը չի ընկալում:

0007-007-Zvukovye-volny.png

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Տատանումների միջոցով։ օրինակ երաժշտական գործիքներ՝ կիթառ, դաշնամուր
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:
Տատանումներ, կոկորդը շարժվում է։
3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:
Որպեսզի լսեն մնացած կենդանիների ձայները։
4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով