Ամփոփում

Պատասխանել հարցերին`

1.Բերե՛ք բնական և արհեստական լույսի աղբյուրների մի քանի օրինակ:
Բնական՝ կայծակ, արև, կրակ, որոշ բակտերիաներ

Արհեստական՝ էլեկտրական լամպ, մոմ, նեոնային լույսեր
2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:
ծիածանի յոթ գույներից
3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:
16 մինչև 20000 հերց։
4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:

Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին,
նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները
հաղորդվում են միջին ականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով
հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Նյարդային վերջավորությունները ընկալում են ձայնը ու դրա մասին տեղեկությունները փոխանցում գլխուղեղին։

5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:
Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սանտիմետր է։

Դասարանական աշխատանք․ Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը
Հայրենիքը այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ժողովուրդը ապրում է, ստեղծում իր պատմությունը և մշակութային արժեքներ։
2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները
1)Այրարատ,
2)Գուգարք,
3)Տայք,
4)Բարձր Հայք,
5)Ծոփք,
6)Աղձնիք,
7)Տուրուբերան (Տարոն),
8)Վասպուրական,
9)Ուտիք,
10)Արցախ,
11)Սյունիք,
12)Մոկք,
13)Կորճայք,
14)Պարսկահայք,
15)Փայտակարան։

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները
Մեծ Հայքի տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ);
Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը
Բզնունյաց ծով
5․ Ո՞րն է հայերի հայրենիքը
Հայաստան, Հայկական լեռնաշխարհ
6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում
Սկսել է 3 միլիոն տարի առաջ։ հին, միջին, նոր քարե դար,  հունարեն անունները՝ Պալեոլիթ,մեզոլիթ,նեոլիթ։
7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին
 Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը
8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր
Հայկական լեռնաշխարհում կան շատ լեռնաշղթաներ ու հարևան երկրների համաեմատ ավելի բարձր է։
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը
Արմենի, Ուրարտու, Սոմխեթի
10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ
Առաջին համահայկական թագավորություներից էր ու ուներ հարուստ մշակույթ։
11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները
12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը
Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում
13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները
Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։
14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը
Ասորեստանի արքա Սարգոն II
15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։
16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
Կառուցել է Ռուսա II, նվիրված է Թեյշեբա ռազմի քաջության աստվածին։
17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը
Արարատ 5165մ
18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը
Հայկը
19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը
Կիմերների, Սկյութական
20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը
Հնդեվրոպական լեզվաընտանիքին
21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը
Սարդուրի IV
22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»
Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։
23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»
Մենուա թագավորը
24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ
Նոյան տապանը կանգնեց Արարատ լեռան գագաթին
25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը
Ք․ա․ 786-764
26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը
Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։
27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը
հին քարե դարում /պալեոլիթ/
28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը
Արագածն է —  4096 մ․
29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը
Արգիշտի առաջին
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը
Արատտա
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր
Նաիրի երկիր
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը
Թոնդուրեկ
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին
Մենուա
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը
Սևանա լիճ, Ուրմիա լիճ, Վանա լիճ
35․ Ի՞նչ է Շանիդարը
Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։
36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը
Գեղարքունյաց ծով
37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան
Արամ
38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը
Արգիշտի Առաջին
39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին
Թիգլատպալասար 3
40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
Բրոնզը, մետաղամշակություն, Հայկական լեռնաշխարհի տարածքում Մեծամորի աստղադիտարան
41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը
Սարդուրի 2
42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը
Կապուտան ծով
43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը
Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր
44․ Ո՞րն է հայոց մայր գետը
Արաքս
45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին
Իշպուինի
46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան
Ք․ա․ 810-786 թթ․
47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը
Սարդուրի 1
48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա
Եփրատ գետում, Տրդատ 3
49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը
Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։
50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը
Արդինի-Մուսասիր քաղաքը