Արմատ, ածանց, հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար
Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռ+ավոր, բար+ություն, գր+ավոր, ան+որոշ, տ+հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝
քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ
ային, արան, ավոր, անք, ավուն
քարային, հողային, դասարան, տնային, երկարավուն, հերոսային, սխալանք։

4. Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։
Օրինակ՝ Հյուրախաղ– հյուր+ա+խաղ
Օձ+ա+ձուկ, լայն+արձակ, մրգ+ա+հյութ,փորձ+անոթ, հող+ա+գունդ, արծաթ+ա+գործ,նախշ+ա+զարդ, ալր+աղաց, հայ+ազգի, ծաղկ+ա+փոշի, նույն+արմատ, ծառ+ա+տունկ: