Միացման և քայքայման ռեակցիաներ

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:

Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:

 

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝

Ջրի քայքայումը

Ջուր → ջրածին + թթվածին 

2H2O→2H2+O2 

0042-042-Uravnenija-khimicheskikh-reaktsij.png

 Կրաքարի (կավճի) քայքայումը: 

Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ 

CaCO3→CaO+CO2

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

Միացման ռեակցիայի օրինակ է՝

Երկաթի սուլֆիդի առաջացումը. 

 Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ

Fe+S→FeS

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում:Քայքայման

Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները 18-22/09

Գրականության հղումը 1.2

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը մանրացնում են, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

 

images.jpg
images (2).jpg

Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝

1. մանրացում

2. խառնում

3. տաքացում և այլն:

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և՛ սկսվելու, և՛ ընթանալու պայմանն է:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:

download.jpg

Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

Հարցերին պատասխանել.

1. Ո՞ր  երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:

2.Թվարկե՛ք  քիմիական  ռեակցիաների համար անհրաժեշտ  մի քանի պայմաններ:

3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

4. Կատարեք մեկ փորձ՝  քիմիական կամ ֆիզիկական երևույթը նկարագրող և տեղադրեք բլոգում:

Ֆիզիկական և քիմիական երևույթներ 11-15/09

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական  երևույթների  օրինակներ.

Հարցեր՝

Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը,  գ) կաթի թթվելը, դ) ջրի եռալը, ե) հայելու  կոտրվելը:

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) փայտի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

26․09․2023 Գործնական փաթեթից

19. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերվույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

20. Օգտվելով տրված բառերից` բացատրի՛ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր (եփվել) , բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր(բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր  լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է(ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան(միանալ), որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ(ուղեկցել) քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել(գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում(թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում(կռել):

Այդ հարցն այնքան ծեծեցին(քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց(ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր (վերջը տալ) ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

21. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հին, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայոց, հայություն, Հայաստան, հայուհի, դպրոց, այգեստան, հնություն, հնոց, բուրաստան, ծառաստան, բժշկուհի, բժշկություն, պարսկուհի, Պարսկաստան

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԵՒ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․Գիրքն ունի 250 էջ: Առաջին օրը աշակերտը կարդաց գրքի 40%-ը, երկրորդ օրը՝ մնացածի 20%-ը, երրորդ օրը՝ մնացածի 50%-ը, չորրորդ օրը՝ մնացածի 35%-ը:

ա․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը երկրորդ օրը:

1) 250/100*40=100

2) 250-100=150

3) 150/100*20=30
Պատ․՝ 30 էջ

բ․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը երրորդ օրը:

150-30=120

120/100*50=60
պատ․՝ 60 էջ։

գ․ Քանի՞ էջ մնաց կարդալու երկրորդ օրից հետո:
պատ․՝ 120

դ․ Քանի՞ էջ կարդաց աշակերտը առաջին երեք օրերի ընթացքում:

100+30+60=190

պատ․՝ 190 էջ

ե․ Քանի՞ էջ մնաց կարդալու չորրորդ օրից հետո:

60-21=39

պատ․՝ 39 էջ

զ․  Քանի՞ էջ կարդաց աշակերտը չորրորդ օրը:

60/100*35=21

պատ․՝ 21 էջ

2․ Տրված են չորս թվեր 30, 75, 90, 48

ա. Գտեք երկրորդ թվի 24%-ի և երրորդ թվի 10%-ի գումարը:

75/100*24=18

90/100*10=9

18+9=27

բ․  Գտեք չորրորդ թվի 75%-ը և առաջին թվի 5/6-րդ մասի տարբերությունը:

48/100*75=36

30*5/6=25

36-25=11

3․Խանութը ստացավ 200 կգ գազար: Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:

  1. 200/100*4=8 կգ
  2. 200/100*1=2 կգ

Պատ․՝Աննան 8կգ, Արմենը 2կգ

Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել»

  1. Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել»

tagor

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառ
նալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:
Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

 

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` երեխան ցանկանում է անել այն ինչ արգելում են։ Հեղինակը նկարագրում է դժվար աշխատանքներ, որոնք երեխային թվում են հեշտ ու նրան թվում է, որ այդ մարդիկ ազատ են։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ համաձայն եմ, որովհետև կարծում եմ, որ իրականում ամեն գործ չի, որ հեշտ է, նույնիսկ եթե այդպես է թվում։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):Կարծում եմ, որ հերոսը 6 տարեկան է, դպրոցական է, ամենինչ ուզող, հետևող։ Նրան հոգնեցրելա որ իրան չեն թողնում շոր կեխտոտել ու ազատ մանգալ։a