ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում։ Ինչու՞ քարի դար, քանի որ քարանձավում են ապրել մարդիկ և իրենց աշխատանքային, առրյա գործիքները հիմնականում քարից են եղել/օրինակ՝ օբսիդիան՝ վանակատ  քարը, որից պատրաստել են որսորդության գործիքներ, կտրող գործիքներ/։
Մարդիկ շատ ժամանակ առաջ ապրել են խմբերով, հետո միավորվել են, դառնալով մեծ ազգություններ, սկսել են ապրել նույնակերպ նույն օրենքներով, իրար համար անհանգստանալ, իրար հարազատ ու նույն խմբից համարել։ Շատերն ասում են, որ   Հայասա կոչվող ցեղն է եղել  ամենամեծն ու հզորը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” անվանումը:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։ Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։ Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից  է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը,  առաջին հերթին նշանակում ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով:
Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան  Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Լեռնաշխարը մի քանի լեռների միասնություն է, որոնք նման են պարսպի՝ իրար կողք շատ մոտ կանգնած, որ կարծես պաշտպանեն Հայաստանը: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է: Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, երևում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:

Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Ֆիլմը դիտել՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով