Մայրենի — 07/09/2021

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։
Սաստիկ — ուժեղ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչեց — սատկեց

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Կրիան մեծամիտ է։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Պետք չէ լինել մեծամիտ, պետք չէ համեմատվել։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Մայրենի -06/09

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Ս-ր, սար, սուր, սեր,

Թ-փ, թափ, թուփ, թեփ

Ծ-ռ, ծառ, ծուռ, ծոռ

Թ-ք, թոք, թուք, թեք

Լ-ր, Լոր, լուր, լար

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խաղ, թուք, վեր, լող,  ծառ, կույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի

մեքենա, ծաղիկներ, արեգակ

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

այո, երեխա, ափսե, ապակի, աբագա, ուղղակի, ՈՒրարտու

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։ 

պատ, քար, ծուռ, տուն, դպռոց, բալետ, համակարկիչ, մարմին,

Մաթեմատիկա—07/09/2021

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։- 10
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ — 4 թվանշան՝ 3, 5, 6, 7
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ — 3 կրկնվող, 3 տարբեր
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ -5 թվանշան, 6, 0, 2, 8, 5
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։  — 1 կրկնվող, 5 տարբեր
  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։  — 5 հատ թվանշան` 0, 4, 5, 6,8
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։ — 3 կրկնվող, 4 տարբեր
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։ 1, 9
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։ -9
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։ — 9
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ -10` ամենափոքր, 99`ամենամեծը
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ — 5
  13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։ — 7
  14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։ — 90
  15. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։ — 10
  16. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։ -81-ով ավելի
  17. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի գումարը: — 19
  18. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը: — 90
  19. Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։ — 100, 999
  20. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: — 99+999=900+198=1098
  21. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը: — 999-99=900
  22. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը: — 999-10=989
  23. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: — 99+999=1098
  24. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը: — 99+100=199
  25. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։ — 999-99=900
  26. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։ — 10
  27. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։1000 ամենափոքր, 9999 ամենամեծը
  28. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը:-9999-10=9989
  29. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի  տարբերությունը:- 9999-100=9899
  30. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։- 9000
  31. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։- 10
  32. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։- 10000, 99999
  33. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։90000
  34. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։-10
  35. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը:-10000-9999=1