մայրեի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արևին ու ոստայնով կծածկենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այսապես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում  են հյուսում իրենց ցանցը։

Պատասխանի՛ր հարցերին։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։ Որովհետև նրանց թվաց թե աշխարհի վրա շատ է լույսը:

Ինչո՞ւ բարկացավ արևը։ Որովհետև նրան կապել էին ցանցով:

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել) ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։

Գոյական Բայ ածական
Սարդեր Հյուսել Վառված
Արև վախենալ Սուր
Ցանց Հավաքվել Մութ

 

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել-մտածել

Ահռելի-մեծ

Հրճվել-ուրախանալ

Զայրանալ-բարկանալ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։

Գլուխ բերել – իրականացնել

Ընկերներով գլուխ բերեցինք առաջադրանքը:

Գլխի ընկնել – հասկանալ

Ես գլխի ընկա ոնց սարքել ռոբոտ:

 

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Լույս- լույսեր

Ցանց-ցանցեր

Ճանկ-ճանկեր

Ժամանակ-ժամանակներ

Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով