Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

 

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝  Բակտերիաներ

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային
մասերը:Ցիտոպլազմա,բջջաթաղանթ,կորիզ

2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:

3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ բոլոր հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն: Բակտերիաները միաբջիջ, պարզ կառուցվածք ունեցող օրգանիզմներ են: Հայտնի են ավելի քան 2500 տեսակի բակտերիաներ: Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով: Որպեսզի պատկերացում կազմենք նրանք չափերի մասին, բավական է իմանալ, որ մի կաթիլ ջրում <<հանգիստ>> կարող են ապրել 40 միլիոն բակտերիաներ: Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև: Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում: Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ: Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով: Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ: Բակտերիաները հանդիպում են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում: 1 գ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա: Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան: Բակտերիաները հեշտությամբ դիմանում են այլ օրգանիզմների համար մահացու ինչպես շատ բարձր, այնպես էլ շատ ցածր ջերմաստիճանին, սննդի և խոնավության պակասին: Բակտերիաները մասնակցում են բնության մեջ տեղի ունեցող նյութերի շրջապտույտին: Նեխման բակտերիաները յուրահատուկ <<սանիտարներ>> են. քայքում են բույսերի և կենդանիների մնացորդները՝ նրանց մեռած մարմինը կազմող օրգանական նյութերը վերածելով հումուսի: Այս բակտերիաներն անվանվում են քայքայողներ: Մեծ օգուտ են տալիս հողային բակտերիաները. նրանք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների և՛ քայքայման, և՛ առաջացման գործընթացներին: Բակտերիաները կարևոր նշանակություն ունեն նաև մեր կյանքում: Սննդարդյունաբերության մեջ բակտերիաների գործունեությամբ են պայմանավորված կաթնաշոռի, թթվասերի, մածունի պատրաստումը, ինչպես նաև բանջարեղենի թթվեցումը, գինու և քացախի ստացումը: Շատ բակտերիաներ փչացում են սննդամթերքը: Դրանց ազդեցությամբ վերջինս նեխում է, թթվում կամ դառնանում: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են խոլերան, թոքախտը, բկաբորբը (անգինա) և այլն: Դրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով