Ճամփորդություն դեպի սահադաշտ

Սահադաշտ գնալիս մենք ճանապարհը ոտքով էինք գնում։ Ես և Ալենը զրուցելով, մեր շրջապատը և փողոցները ուշադիր զննելով գնում էինք մեր ջոկատի հետևից։ Մինչև հասանք իմ ոտքերը արդեն մաշվել էին։
Երբ հասանք, մենք  ժամանակ  ունեինք հանգստանալու և  պատրաստվելու, որ գնանք հագնենք չմուշկները։
Երբ  արդեն սահադաշտում սահում էինք,
Ես այնտեղ տեսա մի տղու, ով բավականին բարդ հնարքներ, սալտոներ  էր անում սառույցի  վրա, իհարկե ես էլ կուզենայի այդպես անել, բայց ես չգիտեի նա ռուսա թե գերմանացի, որ խնդրեմ սովորեցնի։
Ես մեկ ժամվա ընթացքում ընդամենը երկու անգամ եմ ընկել, բայց շատ ուժեղ։ Իմ ձեռքերը շատ էին կարմրել, քանի որ մոռացել էի ձեռնոցներս վերցնել։
Չմշկասահքից հետո, արդեն շատ հոգնած, երթուղայինով վերադարձանք մայր դպրոց: