Աղայանական ընթերցարան

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

 

Հոնի կորիզը

Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:

“Կորիզն,- ասաց, — ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա”:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:

“Կույր է բախտը, սուտ չէ ասած”,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
“Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…”

Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. —
“Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”,
Միաբերան ձայնեցին…

Մայրըս ասաց. “ Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից”:

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:

Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:

“Հոնի կորիզն” այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք…

 

Հովվի սրինգը

Հովիվը սարին՝
Ոչխարը առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին:

Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով:

Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր,
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը:

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց:

Եվ ինչպե՝ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,-
Բոլոր գայլերը
Կտրեցին ապուշ…

Եվ լսում էին
Սարա’ծ, քարացած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված:

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լու՜րջ,
Որպես մի հարա՜չ,
Որպես մի մրմու՜նջ:

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնության:

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս
Իր կտրիճներին՝
Զոալում շներին. —

Ա, Չաբա՜ր,
Ա, Ղաթա՜ր
Եկե՜ք, հա՛, եկե՜ք,
Ա՛, Քյասա՜ր,
Ա՛, Բասա՜ր,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք…

Հանկարծ թնդում է
Յուրթն ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց…

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում…

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝,
Փրկում է հոտը,
Չար գազաններից՝
Սոված գայլերից…

Մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։Աաաաաաաաայո
Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։Մասնակցել եմ ոչ բոլոր նախագծերին, սակայն կատարել եմ գրեթե բոլոր առաջադրանքները։
Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։Մաթեմատիկա
Մասնակցե՞լ ես «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Ոչ
Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Ոչ
Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։Այո
Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։ Այո
Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի մարտ  ամսվա  ֆլեշմոբին։Այո
Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։Երկրորդ
Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։Մամայիս😊։

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում-խնդիրներ

  1. «Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
    90*5/9=50սմ

    2.  «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։
    այո

    3.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:
    40•3/4=30
    30•2=60
    Պատ.`60սմ

    4.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
    1-2/6=6/6-2/6=(6-2)/6=4/6=2/3
    Պատ.`2/3մասը

    5.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։
    100:4=25
    25*3=75
    Պատ.`75 կգ

Пасха

Праздник великой Пасхи был утвержден в городе Никее в 325 году н. э. Пасха — это празднование воскрешения Иисуса Христа. Пасха празднуется только в воскресенье, при этом Пасха празднуется всегда c 4 апреля по 8 мая, но никогда не бывает в одно и тоже число. Пасхе предшествует вербное воскресенье. После вербного воскресенья, которое известно тем, что люди, взрослые и дети, идут в церковь, несут веточки вербы, освящают их в храмах. Вербное воскресенье напоминает о том, что Иисус Христос вошел в город Иерусалим, который находится ныне на территории государства Израиль.

После вербного воскресенья наступает Страстная седьмицаПонятно, что верующие соблюдают Великий пост, особенно в Страстную седмицу. Самые истовые на этой неделе едят только ржаные сухари, гороховую похлебку, а пьют только воду.