Ձմեռային ճամբար 2023 թվականկի շաբաթվա ամփոփումները

Մենք ճամբարին գնացել ենք Արատես։

Հունվար ամսին մենք բաժանվում ենք ջոկատների։ Ես ընտրեցի երրորդ ջոկատը։ Դասատուները որաշեցին հունվարի 18-ին երրորդ ջոկատին տանել  եռօրյա ճամփորդության դեպի Արատես։Արատեսը գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։Արատեսում գիշերները շատ ցուրտ էին ու վախենալու։ Արատեսում այն էր շատ հավես, որ իմ ընկերները եկել էին։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին։
Մենք այնտեղ խաղում էինք, վազվզում էինք, ուսումնասիրում էինք տարածքը, մեկ-մեկ չարություն էինք անում։ Հենց առաջին օրը տղաների զուգարանի ցնցուղը ծակվել էր, իսկ մեր Գոռը, փորձելով սարքել այն, մի ծակից սարքեց չորս ծակ🤣🤣🤣, որից հետո ցնցուղը վերջնականապես տրաքեց։ Փաստորեն Արատեսում նաև շատրվան տեսանք։ Սա էլ տեսահոլովակը․

Մեր սենյակը շատ մեծ էր։ Մեզ տարբեր “ավազակներից ու գազաններից” պաշտպանում էր մեր հավատարիմ Ռեքսը։ Իսկ որպես աշխատավարձ նա մեր սենյակից գողացավ Գոռի հոթ-դոգը։ Ես Ռեքսին բռնցրի “հանցանքի” տեղում։
Մեր մոտ եկել էին մեծերը և սովորեցնում էին pivot animator ծրագիրը բայց ես ամեն ինչ գիտեի pivot animator ծրագրի մասին:
Ճամբարային համով օր
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց
Դասընթաց՝ Python