Իմ գյուղը նախագիծ (Շատին)

Շատին գյուղը գտնվում է Վայոց ձորում։

Շատին գյուղի  վարչական տարածքը 3325 հա է։ Բնակչությունը մոտ երկու հազար մարդ։Շատին գյուղից ոչ հեռու է գտնվում Արատեսի վանքը ես այնտեղ շատ եմ եղել գնացել եմ ճանբար։ Գյուղի կողքով է անցնում Եղեգիս գետը։ Շատին գյուղի մոտ է գտնվում նաև Շատիվանք եկեղեցական համալիրը՝ՇատիվանքՇատիկ անապատ, Վերին Նորավանք, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր։ Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը։

Շատին գյուղում ապրում է իմ հայրիկի տատիկը նա ամենամեծն է մեր բարեկամներից, նա 87 տարեկան է, մենք վերջերս գնացել ենք իրենց հյուր։ Ես Շատինում ունեմ շատ քույրեր և եղբայրներ։ Ինձ շատ է դուր գալիս այնտեղի բնությունը։ Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ։ Այնտեղ շատ կան քարայծեր արջեր ու գայլեր, շատ հազվադեպ հանդիպում է նայեվ կովկասյան ընձառյուծ։ Ցավոք սրտի Եղեգիս գետը դարձել է շատ սակավաջուր նրա վրա կառուցված հիդրոէլեկտրոկայաների պատճառով։ Հայրիկիս պատմելով մինչ կայանները Եղեգիս գետում կար շատ կարմրախայտ ձուկ իսկ հիմա գրեթե չեն հանդիպում։ Ես այնտեղ ամառները գետում լողացել եմ շատ հավես էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով