Քարի դար

wikipedia
Քարի դար
, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։

Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։

Continue reading Քարի դար