Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները

Իմ նոր տարին շատ լավ է անցնում: Ես ինձ շատ լավ եմ զգում, իսկ երբ առավոտյան տոնածառի տակ նվեր եմ տեսնում, ավելի եմ ուրախանում:

Ամանորը մենք նշում ենք տարբեր ձևերով և տարբեր վայրերում: Հիմնականում նշում ենք տանը ընտանիքի շրջապատում, բայց եղել է որ նշել ենք դրսում, անմիջապես հրավառություների մոտ, եղել է որ գնացել էինք Երևանից դուրս, մեկ տարի Ամանորը դիմավորել էինք Ռուսասատանում, այս տարի հավաքվել էինք իմ տատիկի տանը: Ամանորյա անփոփոխ ավանդույթը տոնածառի զարդարումն է: Տոնածառի խաղալիքները մենք պատրաստում ենք օրինակ կաղիներից, փայտից, մրգերից, նարնջի կեղևներից, կավից, 3D գրիչով:

Տոնածառ զրդարելու ավանդույթը նաև եղել է իմ ծնողների մոտ: Մայրիկս պատմում է, որ իրենց տոնածառի խաղալիքները եղել են ապակյա ու ամեն անգամ տոնածառ զարդարելուց անպայման մեկ կամ երկու խաղալիք կոտրվում էր, նրանք փշրում էին կոտրված խաղալիքները ու փշուրները օգտագործում էին բացիկները կամ թղթե թագերը զարդարելու համար:

Հայրիկս պատմում է, որ միշտ Ամանորը նշել էին տատիկ պապիկի մոտ գյուղում:

Ուտեստներից ամանորին համարյա միշտ պարտադիր լինում է բլինչիկ, տոլմա, աղցան, թխվացքաբլիթ, միս, խմիչքներ, ընդեղեն, չրեղեն: Այդ ամենը եղել է ավանդական նաև իմ ծնողների ամանորյա սեղաներին:

Այս տարի Կաղանդ Պապից ուզել եմ պուլտով մեքենա, որը կարող է անել տարբեր տրյուկեր, 3դ տպիչ ու լիքը այլ  բաներ:

Իմ հայրիկը միշտ ուզում էր խաղաղություն ու մի պարկ քաղցրավենիք ու պարզապես նվեր նշանակություն չունի թե ինչ:

Մայրիկիս խոսքերով նրանք Ձմեռ պապիկն չէին գրում նամակ իրենց ցանկությունների մասին, բայց միշտ շատ էր ուրախանում երբ ստանում էր կոնֆետներ ու նվերներ: Բայց թե ինչ նվերներ է ստացել, չի հիշում:

Ես հասկացա որ մենք ավելի շատ բան ենք ուզում Ձմեռ Պապիկից, քան մեր ծնողները:
Մայրիկիս սիրած ամանորյա մուլտֆիլմն է :
Նաև շատ էին դիտում հին սովետական ամանորյա մուտֆիլմեր ու ֆիլմեր, երաժշտական հաղորդումներ:
Ես սիրում եմ ֆիլմը “Տանը մենակ”, այս տարի շատ եմ հավանել Klaus մուլտֆիլմը: Շատ եմ սիրում դիտել տարբեր այլ տոնական ֆիլմեր ու մուլտֆիլմեր, իսկ տոնական հաղորդումներ ես դիտել չեմ սիրում:
Ես շատ եմ սիրում Ամանորը նշելու մեր սովորույթները, այդ պատճառով չեմ ուզում փոխել որևէ բան: Իսկ երբ համեմատում եմ իմ ու ծնողներիս Նոր Տարվա սովորույթները ու տպավորությունները, հասկանում եմ, որ բոլորս էլ նույնչափ երջանիկ ու ուրախ ենք եղել այդ տոնին: