Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

արտասովոր — Սովորականից դուրս, անսովոր, տարօրինակ, բացառիկ, արտակարգ.

անկայունություն — Փոփոխականություն, անհաստատություն.

պապանձվել — Լեզուն կապ ընկնել, խոսել չկարողանալ.

առավելություն — Արժանիք, արտոնություն, առավել լինելը.

16 դեկտեմբերի, 2021_մայրենի

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր։

երկու ոտքը մեկ անել։

հինգ մատի պես իմանալ։

յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

մեկ խելքը լավ է, երկուսը ավելի։

մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

հազար կա մեկ չարժե։

երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տանյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741- յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներոդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկերուրդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տասն

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ու տասներկու (քանի)    ամիս և չորս (քանի) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (որերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերորդ) դասարանում։

Հետաքրքիր փաստեր ձմռան մասին

Պարզվում է՝ կան մարդիկ, որոնք խորը վախ ունեն ձյունից, ինչը նույնիսկ անուն ունի՝ կիոնոֆոբիա: Իսկ եթե ընդհակառակը՝ շատ են սիրում ձյուն, դա էլ կոչվում է կիոնոմանիա:

Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից:

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ:

Իրականում ձյունն անգույն է, թափանցիկ, ոչ թե՝ սպիտակ: Ձյան բյուրեղը պրիզմայի նման բաղդատում է լույսը, ինչը մարդու աչքին տեսնելի չէ, ուստի մենք այն տեսնում ենք սպիտակ կամ բաց կապույտ գույնով: Երկրագնդի որոշ մասերում երբեմն կարելի է ականատես լինել կապույտ կամ կանաչ ձյան, որի պատճառը փաթիլի մեջ գտնվող կանաչ մամուռի մասնիկներն են:

Երկրագնդի վրա գտնվող քաղցրահամ ջրի 80%-ը գտնվում է սառույցի կամ ձյան տեսքով: Այն կազմում է երկրագնդի մակերևույթի 12%-ը:

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ Ձմեռ պապը պատրաստվել է մեկ ամսվա ընթացքում, Մեյն նահանգում և կրում է Մեյնի սենատոր Օլիմպիա Սնոուի անունը: Ավելի ճիշտ, այն Ձմեռ պապ չէր, այլ «ձյունանուշ» և ուներ 37,2 մետր բարձրություն:

2012 թվականին Վենետիկում այնքան ցուրտ ձմեռ է եղել, որ գոնդոլները հայտնվել են սառույցի մեջ և չեն կարողացել շարժվել ջրի վրայով։ Մինչ այդ նմանատիպ դեպք նկատվել էր 1985թ.

Այժմ ձնեմարդ պատրաստելը երեխաների համար զվարճանք է, բայց մի քանի դար առաջ դրանք սարքում էին միայն մեկ նպատակով՝ հանդարտեցնել ձմեռը, որպեսզի այն այդքան էլ փոթորկոտ չլինի:

Ձմռանը ամենացածր ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվում։ Այսպիսով, Երկրի վրա ամենացուրտ ժամանակը եղել է 2013 թվականի դեկտեմբերի 8-ին. Անտարկտիդայում ճապոնական կայարանում ջերմաստիճանը գրանցվել է -91,2 ºС:

Երկիր մոլորակի վրա կա ավելի քան յոթ միլիարդ մարդ, և այս թվի կեսից ավելին, երբեք սեփական աչքերով ձյուն չեն տեսել:

Ձյան փաթիլները նույնպես կարող են երգել: Երբ նրանք դիպչում են ջրին, բարձր հաճախականությամբ ձայն են արձակում, որը, ցավոք, չենք կարող լսել, ինչը չի կարելի ասել ձկների մասին։

Չնայած ցուրտ եղանակին՝ կյանքը շարունակվում է ձյան հաստ շերտի տակ։ Ձյան ծածկը պաշտպանում է ձյան տակ մնացած բույսերը, օգնում նրանց գոյատևել, որպեսզի գարնանը նրանք նորից ծաղկեն և ուրախացնեն մեզ։ Ծառերն ու թփերը ծածկված ձյունով, ձմեռային քուն են մտնում։

Ձմռանը մոլորակի հյուսիսային կիսագունդը հնարավորինս մոտենում է Արեգակին։

13 դեկտեմբերի, 2021_ մայրենի

Կատարել առաջադրանքները

Տրված մրգերը դասավորի’ր այբբենական կարգով:

արքայախնձոր, բալ, դեղձ, խաղող, խնձոր, ծիրան, կեռաս, նարինջ, սալոր,  տանձ/:

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ

արև                            ական

փոքր                          իկ

առու                           ուկ

մարդ                          ակ

Քաղաքական, արևոտ, առվակ, փոքրիկ, մարդուկ:

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

ժամ, տոն, ծառ, հաց, օր։

դասաժամ, ժամագործ, ժամացույց,
տոնածառ, տոնավաճառ, տոնական,
տոնածառ, ծառատունկ, ծառաշատ,
օրացույց, օրավարձ, կեսօր, երկարօրյա: