Մանուկն ու ջուրը

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

-Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. հոմանիշները

մանուկ -երեխա

դալար –մատղաղ

Բ.  հականիշները

ժիր -ծույլ

պաղ -տաք

  1. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

ամպոտ արեն ուրախ ձենով։

ՈՒր ափերին են շուշան ու վարդ

Ես էն այգին կերթամ դալար որ տերն է ժիր, այգեպան։

 

  1. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով